• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

ՀՀ ոստիկանության պատվիրակության այցը Թեհրան

19 դեկտեմբերի, 2022

Դեկտեմբերի 19-ից 21-ը Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում էր ՀՀ ոստիկանության պատվիրակությունը, որը գլխավորում էր ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանը: Պատվիրակության կազմում էին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը և ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Սեդրակյանը։
Այցելությունը 2012 թ. հուլիսի 10-ին ՀՀ ոստիկանության և ԻԻՀ ներքին գործերի նախարարության միջև ստորագրված «Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի շրջանակում էր:
Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ պատվիրակության հանդիպումը Իրանի Իսլամական Հանրապետության ՆԳ նախարարի տեղակալ Մաջիդ Միրահմադիի և անվտանգության գլխավոր վարչության պետ Հոսեյն Մահդավիի հետ, որի ընթացքում կարևորվեց երկու երկրների իրավապահ ոլորտում համագործակցության բարձր մակարդակը: Կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին անդրազգային հանցավորության դեմ տարվող համատեղ պայքարին, հատկապես՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը:
Այցի շրջանակներում հանդիպումներ տեղի ունեցան նաև Իրանի Իսլամական Հանրապետության Իրավակարգի ուժերի Սահմանապահ ծառայությունում, Կրթահամալիրում և Միջազգային ոստիկանությունում։
Իրանի Իսլամական Հանրապետության Իրավակարգի ուժերի հրամանատարության Միջազգային ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ Հադի Շիրզադի հետ հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվեցին զարգացնել համագործակցությունը իրավապահ ոլորտում՝ մատնանշելով հատկապես թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ համատեղ պայքարի անհրաժեշտությունը, ակտիվացնել երկու երկրների իրավապահ մարմինների միջև կապերը կոնտակտային անձանց միջոցով, կազմակերպել ՀՀ ոստիկանության ծառայողների համար մասնագիտացված վերապատրաստումներ ԻԻՀ ոստիկանական կրթական հաստատություններում՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ։
Այցի արդյունքում ստորագրվեց հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Իրանի Իսլամական Հանրապետության իրավակարգի ուժերի հրամանատարության նիստի արձանագրությունը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: